Ո՞ր Taycan մոդելը կցանկանաք կոնֆիգուրացնել:
Զտել
Համեմատել թափքի տեսակները
Բացահայտել տարբերությունները
Համեմատել թափքի տեսակները
Բացահայտել տարբերությունները
Sport Saloon մոդելներ
Taycan
Սկսած 40 120 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Black Edition
Սկսած 46 210 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4
Սկսած 41 920 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4 Black Edition
Սկսած 48 020 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4S
Սկսած 47 530 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4S Black Edition
Սկսած 53 010 000 ֏ ՀՀ դրամից
Taycan GTS
Սկսած 57 770 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo
Սկսած 68 620 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo S
Սկսած 81 540 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo GT
Սկսած 93 040 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo GT with Weissach Package
Սկսած 93 040 000 ֏ ՀՀ դրամից
GT, S, 4 ևTurbo. ծանո՞թ եք խորհրդանշական հապավումներին:
Sport Turismo մոդելներ
Taycan Sport Turismo
Սկսած 40 470 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Sport Turismo Black Edition
Սկսած 46 560 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4S Sport Turismo
Սկսած 47 880 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4S Sport Turismo Black Edition
Սկսած 53 350 000 ֏ ՀՀ դրամից
Taycan GTS Sport Turismo
Սկսած 58 120 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo Sport Turismo
Սկսած 69 010 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo S Sport Turismo
Սկսած 81 880 000 ֏ ՀՀ դրամից
Cross Turismo մոդելներ
Taycan 4 Cross Turismo
Սկսած 44 550 000 ֏ ՀՀ դրամից
Taycan 4S Cross Turismo
Սկսած 49 630 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo Cross Turismo
Սկսած 69 160 000 ֏ ՀՀ դրամից
Taycan Turbo S Cross Turismo
Սկսած 82 070 000 ֏ ՀՀ դրամից
Թափքի տեսակը

Sport Saloon
Չորս դռնանի սպորտային սեդանը թափքի առաջին տարբերակն էր: Իր պուրիստական դիզայնով այս Taycan-ը ազդարարեց նոր դարաշրջանի սկիզբը: Առջևից նայելիս մեքենան առանձնապես լայն և ցածր է թվում՝ հստակ ընդգծված անվաթևերով: Սիլուետը թելադրված է սպորտային, թեք կտուրի գծով: Կողային մակերևույթների հստակ արտահայտված ձևերը նույնպես մեքենային տալիս են բնորոշ, հեշտությամբ ճանաչելի տեսք: Շրջահոսուն թափքը, փոքրացված հետևի սյուները և լայն անվաթևերը ընդգծում են Porsche-ին հատուկ թափքի հզոր հետնամասը:

Sport Turismo
Taycan Sport Turismo-ն այն մարդկանց համար է, ովքեր ցանկանում են համատեղել Taycan Cross Turismo-ի առօրյա գործնականությունը Taycan սպորտային սեդանի դինամիկ բնութագրերի հետ: Taycan Sport Turismo-ն ունի նմանատիպ սպորտային ուրվագիծ, ինչ և Taycan Cross Turismo-ն՝ իր թեք տանիքի գծով և ֆունկցիոնալ ձևաչափով: Այնուամենայնիվ, ի տարբերություն Taycan Cross Turismo-ի՝ այն չունի արտաճանապարհային դիզայնի տարրեր:

Cross Turismo
Taycan Cross Turismo-ն ունի Taycan-ի բոլոր ուժեղ կողմերը, ինչպիսիք են բարձր արդյունավետությունն ու ընթացքի մեծ պաշարը: Բացի այդ, ավտոմեքենայի հետևի ուղևորների գլխավերևում տարածքն ավելի մեծ է, իսկ բեռնախցիկի առավելագույն բեռնվածությունը կազմում է 1200 լիտր: Դիզայնի արտաճանապարհային տարրերը ներառում են անվակամարների ներդիրները, իրարից անկախ ստորին հատվածները առջևում և հետևում, ինչպես նաև կողային փեշերը: Արտաճանապարհային դիզայն-փաթեթի հետ համակցված Cross Turismo-ն ունի հատուկ ներդիրներ առջևի և հետևի թափարգելների անկյունային մասերում և դռնաշեմերի եզրային հատվածներում: Դրանք ոչ միայն ապահովում են տպավորիչ արտաքին տեսք, այլ նաև պաշտպանում են քարերի հարվածներից առաջացող վնասվածքներից: Լիաքարշակ համակարգը ներառված է ստանդարտ համալրման մեջ:
Մոդելների նշաններ
Մոդելի անվանման մեջ «4»-ը մատնանշում է լիաքարշակ մոդելները, որոնք առաջարկվում են նաև հետևի քարշակ տարբերակով։
Porsche-ում «S»-ն նշանակում է «Sport»․ ավելի հզոր տարբերակ, որը, բացի գերսպորտային շարժիչից, ներառում է նաև սարքավորումների բարելավում՝ համեմատած բազային մոդելի հետ:
Porsche-ում GTS հապավումը նշանակում է «Grand Touring Sport» և բնութագրվում է դիզայնի տարբերվող տարրերով ու սպորտային բազային համալրմամբ: Հզոր շարժիչները և հենասարքի համակարգերը, որոնք նպատակաուղղված են առավելագույն արտադրողականությանը, ապահովում են սպորտայնության լրացուցիչ չափաբաժին՝ պահպանելով բարձր գործնականությունը և հարմարավետությունը երկար ճամփորդությունների ժամանակ:
Turbo-ն թոփ մոդելն է, հնարավորի սահմանը և տեխնոլոգիական առաջամարտիկը: Այսօր Porsche-ում Turbo-ն այլևս չի վերաբերում կոնկրետ տեխնոլոգիայի, այլ փոխարենը մատնանշում է ամենահզոր տարբերակները: Taycan-ի, Macan-ի և Cayenne-ի ամբողջությամբ էլեկտրական առաջատար մոդելները ցույց են տալիս, որ մոդելի անվանումն այլևս կապված չէ տուրբոմղիչների կիրառման հետ:
GT-ն նշանակում է «Grand Touring», իսկ ծայրահեղ սպորտային GT մոդելների դեպքում այն վերաբերում է ավտոսպորտի GT դասերին: Ստեղծված մրցուղու համար, հաստատված՝ հանրային ճանապարհների: Այսօր Porsche-ում GT-ն ոչ միայն խորհրդանշում է ավտոսպորտը, այլև մատնանշում է Cayenne և Taycan ընտանիքների ամենասպորտային առաջատար մոդելները:
Դուք արդեն ունե՞ք պահպանած կոնֆիգուրացիա:
Ցանկանու՞մ եք շարունակել կոնֆիգուրացիան:
Մենք պահպանել ենք Ձեր վերջին կոնֆիգուրացիան: Կցանկանա՞ք շարունակել այն։ Նոր կոնֆիգուրացիան կհանգեցնի այս կարգավորումների վերագրմանը: