Ո՞ր 911 մոդելը կցանկանաք կոնֆիգուրացնել:
Զտել
Համեմատել թափքի տեսակները
Բացահայտել տարբերությունները
Համեմատել թափքի տեսակները
Բացահայտել տարբերությունները
Carrera մոդելներ
911 Carrera GTS
Սկսած 91 010 000 ֏ ՀՀ դրամից
911 Carrera 4 GTS
Սկսած 95 240 000 ֏ ՀՀ դրամից
GT, S, 4 ևTurbo. ծանո՞թ եք խորհրդանշական հապավումներին:
Carrera Cabriolet մոդելներ
911 Carrera GTS Cabriolet
Սկսած 98 330 000 ֏ ՀՀ դրամից
911 Carrera 4 GTS Cabriolet
Սկսած 102 560 000 ֏ ՀՀ դրամից
Targa մոդելներ
911 Targa 4 GTS
Սկսած 102 560 000 ֏ ՀՀ դրամից
Turbo մոդելներ
911 Turbo S
Սկսած 136 980 000 ֏ ՀՀ դրամից
Turbo Cabriolet մոդելներ
911 Turbo S Cabriolet
Սկսած 144 140 000 ֏ ՀՀ դրամից
GT մոդելներ
911 GT3 with Touring Package
Սկսած 114 660 000 ֏ ՀՀ դրամից
Special Editions
911 Spirit 70
Սկսած 127 780 000 ֏ ՀՀ դրամից
Թափքի տեսակը

Carrera
Porsche ապրանքանիշի սիրտը և սպորտային ավտոմեքենայի գլոբալ մարմնավորումը եզակի ընդհանուր կոնցեպտ է, որը կուլտային դիզայնը համատեղում է սպորտային բարձր մակարդակի հետ. Carrera-ն ունի լայն, ինքնավստահ և մկանուտ կեցվածք: Բեռնախցիկի երկար տանիքը դիմապակու դիմաց աչքի ընկնող արտահայտիչ խորշով ասես ձգում է առաջնամասը և դինամիկ տեսք հաղորդում 911-ին: Նկատելի խորշերով և ցածր նստեցվածքով հետնամասը նույնպես 911 Carrera-ի նախատիպային գծերից է: Նստեցման 2+2 կոնցեպտը և առջևի բեռնախցիկը առաջարկում են առավելագույն կիրառելիություն ամենօրյա օգտագործման համար: Անվանումը ծագում է Carrera Panamericana-ից՝ մեքսիկական դիմացկունության մրցավազքից, որտեղ Porsche-ն մեծ հաջողության է հասել 550 Spyder մոդելով:

Carrera Cabriolet
911-ի բաց տանիքով տարբերակն ընդունել է կուպեի դիզայնի ժամանակակից լեզուն, բայց նույնիսկ կաբրիոլետի թափքով մնում է անսխալ կերպով ճանաչելի՝ որպես Porsche: Լիովին ավտոմատ, գործվածքից պատրաստված փափուկ վերնամասը՝ հետևի պատուհանի ֆիքսված ապակիով, նրբաոճ աղեղով ձգվում է դիմապակու շրջանակից մինչև փափուկ ծածկի տուփի կափարիչը: Այսպիսով, 911-ին բնորոշ տանիքի ուրվագիծն ամբողջությամբ պահպանվում է: Փակ վիճակում ևս Cabriolet-ը շքեղ տեսք ունի:

Targa
911 Targa-ն ո՛չ կաբրիոլետ է և ո՛չ կուպե, ո՛չ կոշտ ծածկով է և ո՛չ էլ սեդան․ այն միանգամայն եզակի մի բան է՝ 911-ի բաց տարբերակը, որը տարբերվում է իրեն բնորոշ անվտանգության աղեղով , տանիքի շարժական հատվածով և շրջահոսելի հետևի ապակիով՝ առանց Գ կանգնակի։ Տանիքի հատվածը բացվում և փակվում է կոճակի սեղմումով: 911 Targa մոդելում Porsche-ը միավորում է երկու աշխարհ. «բաց վերևով» կաբրիոլետի վարման առավելությունները զուգակցված են կուպեի ամենօրյա հարմարավետության և անվտանգության հետ: Անվանումը ծագել է լեգենդար սիցիլիական ճանապարհային Targa Florio մրցարշավից և նշանակում է «վահան»:

Turbo
911 Turbo-ն իր մեջ համատեղում է սպորտայինությունը և ամենօրյա գործնական օգտագործումը, հուզականությունը և հուսալիությունը, դինամիզմն ու արդյունավետությունը: Սկսած առաջին մոդելից՝ 911 Turbo-ն բնութագրող բնորոշ հատկանիշը հետևի թևերն են՝ իրենց առանձնահատուկ հզոր դիզայնով: Խիստ արտահայտված առջևի թափարգելի փեշն իր սև շեղբերով ետ է մղում ցանկացած հանդիպակաց քամի: Հարմարվողական աերոդինամիկա է ապահովում նաև կարգավորվող առջևի սփոյլերը՝ ցածր դիրքի իջնելու հնարավորության շնորհիվ: Օդը ներթափանցվում է 911 Turbo-ի համար բնորոշ՝ հետևի կողային վահանակների օդառիչների միջոցով: Հետևի թևի համար օգտագործված է հաստատուն թեթև կոնստրուկցիա. Turbo-ի տպավորիչ առանձնահատկությունը մեծ, արդյունավետ մակերևույթն է՝ անկախ փոքր քաշից: Ընդհանուր առմամբ, 911 Turbo-ի հետևի մասը հզոր է և ճշգրիտ նախագծված: Ուղիղ է, հստակ հորիզոնական դասավորվածությամբ:

Turbo Cabriolet
Ինքնին հասկանալի է, որ օդի մատակարարումը կարևոր դեր է կատարում 911 Turbo-ում: Բայց ինչո՞ւ պետք է այն սահմանափակվի միայն շարժիչով: 911 Turbo Cabriolet մոդելները զուգակցում են 911 Turbo-ի դասական ուրվագիծը և տուրբո շարժիչի անկրկնելի ձայնն ավելի շատ վայելելու հնարավորությունը՝ բաց տանիքի պարագայում: 911 Turbo Cabriolet-ն ունի կտորե տանիք, որն աշխատում է էլեկտրական շարժաբերով: Կոճակի սեղմումով այն կարող է փակվել և բացվել ընդամենը երկու վայրկյանում, դրա շնորհիվ գործնականում բացառելով միջանցիկ քամիները և ապահովելով քամու նվազագույն աղմուկ՝ իջեցված տանիքով վարելու դեպքում:

GT
911 GT մոդելներում համատեղվում են վարման ակնառու դինամիկան և անկրկնելի դիզայնը: Դրանք հնարավորինս մոտեցված են ավտոսպորտին և միևնույն ժամանակ հարմար են ամենօրյա օգտագործման համար: Ինչպես Porsche-ի մյուս GT մեքենաներում՝ 911-ում նույնպես կիրառվում է կառուցվածքի խելամիտ թեթևացման սկզբունքը: Դա պայմանավորված է նրանով, որ մեքենայի քաշը զգալի ազդեցություն է գործում վարումից ստացած զգացողության վրա. յուրաքանչյուր խնայված գրամն արագացում, արգելակում կամ շրջադարձ չի պահանջում: Օրինակ, մեկուսացումը համամասնորեն նվազեցված է՝ քաշը պակասեցնելու և ճանապարհի հետ կապը ուժեղացնելու համար: 911 GT մոդելները մարմնավորում են բուռն կիրք ավտոսպորտի և ոգևորություն կատարողականության հանդեպ:
Մոդելների նշաններ
Մոդելի անվանման մեջ «4»-ը մատնանշում է լիաքարշակ մոդելները, որոնք առաջարկվում են նաև հետևի քարշակ տարբերակով։
T (Touring) մոդելները բնութագրվում են կրճատված սարքավորումներով և բազային շարժիչով: Այսօր դրա անմիջական կարգավորումը և սպորտային սարքավորումները ապահովում են հուզականորեն գրավիչ, մաքուր վարորդական փորձ: 6-աստիճան սպորտային մեխանիկական փոխանցման տուփը էլ ավելի է ուժեղացնում ակտիվ վարորդական հաճույքի զգացողությունը:
Porsche-ում «S»-ն նշանակում է «Sport»․ ավելի հզոր տարբերակ, որը, բացի գերսպորտային շարժիչից, ներառում է նաև սարքավորումների բարելավում՝ համեմատած բազային մոդելի հետ:
Porsche-ում GTS հապավումը նշանակում է «Grand Touring Sport» և բնութագրվում է դիզայնի տարբերվող տարրերով ու սպորտային բազային համալրմամբ: Հզոր շարժիչները և հենասարքի համակարգերը, որոնք նպատակաուղղված են առավելագույն արտադրողականությանը, ապահովում են սպորտայնության լրացուցիչ չափաբաժին՝ պահպանելով բարձր գործնականությունը և հարմարավետությունը երկար ճամփորդությունների ժամանակ:
Turbo-ն թոփ մոդելն է, հնարավորի սահմանը և տեխնոլոգիական առաջամարտիկը: Այսօր Porsche-ում Turbo-ն այլևս չի վերաբերում կոնկրետ տեխնոլոգիայի, այլ փոխարենը մատնանշում է ամենահզոր տարբերակները: Taycan-ի, Macan-ի և Cayenne-ի ամբողջությամբ էլեկտրական առաջատար մոդելները ցույց են տալիս, որ մոդելի անվանումն այլևս կապված չէ տուրբոմղիչների կիրառման հետ:
GT-ն նշանակում է «Grand Touring», իսկ ծայրահեղ սպորտային GT մոդելների դեպքում այն վերաբերում է ավտոսպորտի GT դասերին: Ստեղծված մրցուղու համար, հաստատված՝ հանրային ճանապարհների: Այսօր Porsche-ում GT-ն ոչ միայն խորհրդանշում է ավտոսպորտը, այլև մատնանշում է Cayenne և Taycan ընտանիքների ամենասպորտային առաջատար մոդելները:
RS-ն մատնանշում է այն GT մոդելները, որոնք առաջարկում են առավելագույն հնարավորը հանրային ճանապարհների համար: Ավելի մեծ ավտոսպորտային զգացողություն սովորական ճանապարհների համար պարզապես հնարավոր չէ:
Դուք արդեն ունե՞ք պահպանած կոնֆիգուրացիա:
Ցանկանու՞մ եք շարունակել կոնֆիգուրացիան:
Մենք պահպանել ենք Ձեր վերջին կոնֆիգուրացիան: Կցանկանա՞ք շարունակել այն։ Նոր կոնֆիգուրացիան կհանգեցնի այս կարգավորումների վերագրմանը: