Ո՞ր 718 մոդելը կցանկանաք կոնֆիգուրացնել:
Զտել
Համեմատել թափքի տեսակները
Բացահայտել տարբերությունները
Համեմատել թափքի տեսակները
Բացահայտել տարբերությունները
GT մոդելներ
GT, S, 4 ևTurbo. ծանո՞թ եք խորհրդանշական հապավումներին:
Թափքի տեսակը

GT
Cayman GT-ի չափազանց զուսպ կերպարը գրավում է սպորտային մեքենաների սիրահարներին, ովքեր հաճույք են վայելում ավտոմեքենան վարելուց և գնահատում են մանևրայնության բարձր աստիճանը, ինչպես նաև հզորության կենտրոնին անմիջականորեն մոտ գտնվելը: Միջին մասում տեղակայված շարժիչի կատարյալ հավասարակշռված կոնցեպտն ապահովում է այս ամենը: Cayman GT-ի շարժիչն ու հենասարքը, արգելակները և աերոդինամիկան նախատեսված են առավելագույն վարման դինամիկայի համար՝ պահպանելով Porsche երկտեղանի կուպեներին բնորոշ բազմակողմանիությունն ու պիտանելիությունը ամենօրյա օգտագործման համար։ Ինչպես Porsche-ի մյուս GT մոդելները՝ 718 Cayman GT-ն ևս ցուցադրում է տեխնոլոգիայի փոխանցումը մրցարշավայինից մինչև արտադրական սպորտային մեքենա և մարմնավորում է ամենաէմոցիոնալ կապը առօրյա կյանքի ու մրցուղու միջև:

Spyder
718 Spyder-ը շարժիչի միջնամասային տեղակայմամբ ռոդսթեր է, որը վայրկյանների ընթացքում ետևում է թողնում փոխզիջումները: Հզոր ձայն և վարելուց ստացվող հաճույք, որ կարող եք լսել և զգալ անմիջապես: «Spyder» տերմինն ի սկզբանե առաջացել է կառքերի արդյունաբերությունից՝ երկու անձի համար նախատեսված թեթև բաց կառքերի նշագրումից: Այսպիսով, 718 Spyder-ի բոլոր մոդելները վերադարձ են ռոդսթերի ակունքներին, միաժամանակ՝ պատմական մրցարշավային և սպորտային ավտոմեքենաների դիզայնի ու գերժամանակակից տեխնոլոգիաների համակցում են: Ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա բնութագրերն են՝ ինքնատիպությունը, մանևրելու բարձր ունակությունը և հնարավորինս ցածր քաշը։ Այդ նպատակին հասնելու համար հնարավոր չէր բացառել նաև շքեղությունը՝ դասական փափուկ ծածկը տեղաշարժվում է ձեռքով։
Մոդելների նշաններ
Porsche-ում «S»-ն նշանակում է «Sport»․ ավելի հզոր տարբերակ, որը, բացի գերսպորտային շարժիչից, ներառում է նաև սարքավորումների բարելավում՝ համեմատած բազային մոդելի հետ:
Porsche-ում GTS հապավումը նշանակում է «Grand Touring Sport» և բնութագրվում է դիզայնի տարբերվող տարրերով ու սպորտային բազային համալրմամբ: Հզոր շարժիչները և հենասարքի համակարգերը, որոնք նպատակաուղղված են առավելագույն արտադրողականությանը, ապահովում են սպորտայնության լրացուցիչ չափաբաժին՝ պահպանելով բարձր գործնականությունը և հարմարավետությունը երկար ճամփորդությունների ժամանակ:
GT-ն նշանակում է «Grand Touring», իսկ ծայրահեղ սպորտային GT մոդելների դեպքում այն վերաբերում է ավտոսպորտի GT դասերին: Ստեղծված մրցուղու համար, հաստատված՝ հանրային ճանապարհների: Այսօր Porsche-ում GT-ն ոչ միայն խորհրդանշում է ավտոսպորտը, այլև մատնանշում է Cayenne և Taycan ընտանիքների ամենասպորտային առաջատար մոդելները:
RS-ն մատնանշում է այն GT մոդելները, որոնք առաջարկում են առավելագույն հնարավորը հանրային ճանապարհների համար: Ավելի մեծ ավտոսպորտային զգացողություն սովորական ճանապարհների համար պարզապես հնարավոր չէ:
Դուք արդեն ունե՞ք պահպանած կոնֆիգուրացիա:
Ցանկանու՞մ եք շարունակել կոնֆիգուրացիան:
Մենք պահպանել ենք Ձեր վերջին կոնֆիգուրացիան: Կցանկանա՞ք շարունակել այն։ Նոր կոնֆիգուրացիան կհանգեցնի այս կարգավորումների վերագրմանը: